Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիսավոր նիստ՝ նվիրված Անկախության օրվան

22.09.2016

Տոնական օրվա միջոցառումը շարունակվեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում։ Մարզի դպրոցների, մանկապարտեզների տնօրենները, ուսուցիչներն ու դաստիարակները համայնքապետները, ոստիկանական համակարգի աշխատողները, հողագործներն ու գործարարները ծափողջյուններով դիմավորեցին հյուրերին։
ՀՀ օրհներգից հետո մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորեց ներկաներին և տանտիրոջ հպարտությամբ ընդգծեց, որ քսնահինգամյա անկախ Հայաստանի Հանրապետության նվաճումների մեջ մեծ է նաև Արարատի մարզի ներդրումը։ Նա նշեց, որ վերջին տարիների ընթացքում մարզի կրթական, գյուղատնտեսական, առողջապահական, սոցիալ-տնտեսական, քաղաքաշինության ոլորտներում ձեռք է բերվել ակնառու հաջողություններ։ Կառավարության հետ մարզում իրականացված բազմաթիվ ծրագրերի շնորհիվ նորացվել, կառուցվել են նախակրթարաններ, մանկապարտեզներ, հիմնանորոգվել են դպրոցներ, բուժամբուլատորիաներ, որոնք վերազինվել են նաև արդիական սարքավորումներով։ Ավելի մատչելի է դարձել բուժսպասարկումը սոցիալապես անապահով խավի համար։ Մարզի ղեկավարը խոսեց կառավարության՝ գյուղացուն տրվող օգնության մասին, ինչը զգալիորեն թեթևացնում է հողագործի հոգսերը։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդգծեց տարբեր նշանակության հիմնանորոգված ճանապարհների անհրաժեշտությունը մարզի սոցիալ-տնտեական կյանքում, միաժամանակ արժևորեց Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեց Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը։ Մարզի ղեկավարը հավելեց, որ այս ձեռքբերումները բնակչության աշխատանքի, միասնականության արդյունքն են։ Նա հավելեց նաև, որ քսանհինգ տարին շատ քիչ է ցանկալի արդյունքի հասնելու համար, ուստի դեռ շատ անելիքներ կան։
Ինչպես միշտ, այս անգամ էլ նա շեշտեց հայոց հզոր բանակի դերը մեր անկախության պահպանման գործում։ Մարզի ղեկավարն իր տոնական օրվա ելույթը, որ մի յուրօրինակ հաշվետվություն էր բնակչության առաջ, ավարտեց նորանկախ հանրապետությանը և հայ ժողովրդին ուղղված շնորհավորանքներով։ Տոնական օրվա կապակցությամբ մարզի այն բժիշկները, մանկավարժները, գյուղապետները, հողագործները, գործարարները, որոնք ակնառու հաջողության են հասել, պարգևատրվեցին կառավարական մեդալներով։ Նախագահի պարգևները հանձնեց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Օրը եզրափակվեց տոնական համերգով ու հրավառությամբ։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:51:35