Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ

24.09.2016

Սեպտեմբերի 24-ին մարզի Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում խիստ հանդիսավորությամբ նշվեց հանուն քրիստոնեական հավատի նահատակված Սուրբ Գևորգ Զորավարի տոնը։ Այդ առիթով Սուրբ Էջմիածնից, պահպանելով անվտանգության կանոնները, ոստիկանական հատուկ ջոկատի ուղեկցությամբ, սրբի մասունքները առավոտյան բերել էին Մարմարաշենի համանուն եկեղեցի։ Տոնական օրվա կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Աշոտ Վարդանյանը, Հայրապետ Բաբայանը, Մարմարաշենի վերընտրված համայնքապետ Էդվարդ Հակոբյանը, համայնքների ղեկավարներ , հոգևորականներ մարզի տարբեր համայնքներից։ Եկեղեցին լեփ-լեցուն էր մարզի տարբեր տարածաշրջաններից եկած հավատավոր ժողովրդով։ Պատարագիչ քահանաներ Ղուկաս Բալայանը, Թաթուլ Գասպարյանը բացատրեցին օրվա խորհուրդը, նշեցին, որ Սուրբ Գևորգ Զորավարը քրիստոնեական հավատը գերադասեց կյանքից։ Հոգևոր այրերը նշեցին, որ նրա կերպարը մեզ համար Քրիստոսին հավատարիմ մնալու վառ օրինակ է։ Սրբի մասունքներին առնչվեց ողջ հավատավոր ժողովուրդը՝ խնդրելով բուժում, նպատակների իրականացում, աշխարհին՝ խաղաղություն։ Պատարագի վերջում Աշոտը Վարդանյանն իր և մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի անունից շնորհակալություն հայտնեց հոգևորականներին և համայնքապետին այս աստվածահաճո միջոցառման և այն բանի համար, որ համայնքի ղեկավարը եկեղեցու տարածքը կարողացավ բարեկարգել ու գործող եկեղեցին դարձնել հիրավի ուխտատեղի՝ դարձի բերելով շատ-շատերին, կասկածելի վարքի տեր մարդկանց։ Հայրապետ Բաբայանը ևս հաղորդեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի շնորհավորանքները տոնի կապակցությամբ և ընդգծեց, որ առնչվելով սրբի մասունքներին՝ իրենք ևս հոգով մաքրվեցին և սրբագործվեցին։ Սրբի մասունքները եկեղեցում կմնան մինչև ժամը 17։00-ը, որից հետո կտեղափոխվեն էջմիածին։ Տոնական օրն եզրափակվեց մատաղի արարողությամբ։ 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18