Նորություններ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
30.09.2016
Ավագ սերնդի սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:
Միավորված Ազգերի Կազմակերպության որոշմամբ 1991թվականի հոկտեմբերի 1-ից տոնվող այս օրն , անկասկած, ոչ միայն տարեցների, այլեւ բոլոր սերունդների օրն է` որպես սերունդների միասնականության ու անխախտ սիրո խորհրդանիշ:
Ձեր հայրենանվեր գործունեությունը, հարուստ կենսափորձը, սերն աշխատանքի ու ամենայն լուսավորի նկատմամբ մեր ամուր պետականության հիմքն են, խոստումնալից ապագայի գրավականը։ Ընդունեք մեր երախտիքի և հարգանքի խոսքերը ձեր կորովի, իմաստնության ու հասարակական բարձր գիտակցության համար:
Մաղթում եմ արևշատություն և հոգատար ու բարի վերաբերմունքով լեցուն երկար տարիների առողջ կյանք։ Թող, որ դուք միշտ շրջապատված լինեք որդիական սիրով և վայելեք ձեր փորձը զավակներին փոխանցելու բերկրանքը: