Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

30.09.2016

Ավագ սերնդի սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:
Միավորված Ազգերի Կազմակերպության որոշմամբ 1991թվականի հոկտեմբերի 1-ից տոնվող այս օրն , անկասկած, ոչ միայն տարեցների, այլեւ բոլոր սերունդների օրն է` որպես սերունդների միասնականության ու անխախտ սիրո խորհրդանիշ:

Ձեր հայրենանվեր գործունեությունը, հարուստ կենսափորձը, սերն աշխատանքի ու ամենայն լուսավորի նկատմամբ մեր ամուր պետականության հիմքն են, խոստումնալից ապագայի գրավականը։ Ընդունեք մեր երախտիքի և հարգանքի խոսքերը ձեր կորովի, իմաստնության ու հասարակական բարձր գիտակցության համար:

Մաղթում եմ արևշատություն և հոգատար ու բարի վերաբերմունքով լեցուն երկար տարիների առողջ կյանք։ Թող, որ դուք միշտ շրջապատված լինեք որդիական սիրով և վայելեք  ձեր փորձը զավակներին փոխանցելու բերկրանքը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 14:43:49