Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մամուլի ասուլիս

01.10.2016

Սեպտեմբերի 29-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզխորհրդի նիստից հետո տեղական լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսի ժամանակ հանգամանալից ներկայացրեց խաղողի, պտուղ-բանջարեղենի, բանջար-բոստանային բերքի մթերման ընթացքը, ինչպես նաև ասուլիսի առանցքային թեման էր գյուղմթերքների արտադրությունը, քաղաքաշինության իրականացվող և հետագա ծրագրերը։
Մարզի ղեկավարը նշեց, որ 11 մթերող կազմակերպությունները բարեկիրթ սպասարկման նպատակով կազմել են համապատասխան գրաֆիկ, ինչի շնորհիվ գյուղացիները նշված օրը հանձնում են բերքն առանց խոչընդոտների ու խցանումների։ Ռուբիկ Աբրահամյանը ընդգծեց ամառային և ձմեռային չորանոցների առկայության կարևորությունը, ինչի շնորհիվ գյուղացիները սեփական հումքով պատրաստում են էկոլոգիապես մաքուր չրեր, որն արտահանվում է Ճապոնիա, Չինաստան և միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունի։ Ռուբիկ Աբրահամյանը նշեց նաև, որ ներքին շուկայի չրի զգալի մասն ապահովում են Արարատի մարզի չրագործները։ Լրագրողների այլ հարցերին պատասխանելուց հետո, մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց նրանց համատեղ խնդիրները վեր հանելու և լուծելու համար, ապա ավելացրեց, որ , ինչպես բոլոր ոլորտները, այնպես էլ գյուղմթերքների իրացումը, մթերումը մշտապես մարզի ղեկավարի ուշադրության կենտրոնում են, ինչի մասին վկայում են նրա մշտական այցելությունները մթերող կազմակերպություններ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-20 15:59:54