Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

04.10.2016


Սիրելի՛ ուսուցիչներ

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Շարունակելով կրթության ոլորտում ազգային լավագույն ավանդույթները՝ ձեր ամենօրյա ազնիվ ու անձնուրաց աշխատանքով դուք ձեր ավանդն եք ներդնում ապագա քաղաքացիների ու արժանի սերունդ ձևավորելու գործում, իսկ մեր պետականության հզորացման ու ազգային իղձերի իրականացման ճանապարհին մենք կրկին ու կրկին ապավինում ենք ձեզ, սիրելի՜ ուսուցիչներ: Ձեզ է վստահված սերնդի ոչ միայն կրթության, այլև դաստիարակության գործը, որը բոլոր ժամանակներում ամենագնահատելին է ու ամենանվիրականը:

Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ բոլորիս համար կարևոր այս օրվա կապակցությամբ և մաղթում, որ այդ դժվարին առաքելության ընթացքում ձեզ ուղեկից լինեն առողջությունը, ամուր կամքն ու համբերությունը:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07