Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարգևատրվել են լավագույն ուսուցիչները

05.10.2016

Հոկտեմբերի 5-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հյուրընկալել էր մարզի տարբեր դպրոցների Հայոց լեզու և գրականություն, ֆիզիկա, Քիմիա, ՆԶՊ և այլ առարկաների ուսուցիչներին ու մի շարք տնօրենների՝ շնորհավորելու նրանց մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը։
Ներկայացնելով սերնդի կրթության ու դաստիարակության գործում մեծ վաստակ ունեցող ուսուցիչներին՝ Հասմիկ Գասպարյանն ասել է, որ այս օրը կարևոր առիթ է մեկ անգամ ևս շնորհակալանքի ու գնահատանքի խոսք ուղղել նրանց՝ կրթության նվիրյալներին, որոնք, չնայած իրենց հոգսաշատությանը, դպրոց են մտնում մեծ պատրաստակամությամբ, բերկրանքով ու ժպիտը դեմքին։
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը խորին հարգանքով է ողջունել ապագա քաղաքացիների ու արժանի սերունդ ձևավորելու գործի առաջամարտիկներին ու ասել, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է խոնարհվել նրանց վաստակի ու նվիրումի առջև․
- Ձեր անձնուրաց ու ազնիվ աշխատանքի շնորհիվ մենք ունենք ամուր պետականություն ու անկոտրում կամք, հայրենի հողին ամուր կապված լինելու անխախտ համոզում ու հավատ։ Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ բոլորիս համար կարևոր այս օրվա կապակցությամբ և մաղթում, որ դժվարին առաքելության ընթացքում ձեզ ուղեկից լինեն առողջությունը, ամուր կամքն ու համբերությունը։

Պարգևատրված ուսուցիչները ևս շնորհակալանքի խոսք են ուղղել մարզի ղեկավարին կրթության ոլորտի հանդեպ այսօրինակ ուշադրության համար և համոզում հայտնել, որ կշարունակեն նույն աշխատանքն ու արարումը՝ գիտակցելով, որ <<կյանքում բոլոր լուսե մարդկանց ՈՒսուցիչ անունն են տվել>>։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23