Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցի պաշտոնական բացում Դիտակ համայնքում

05.10.2016


Հոկտեմբերի 5-ը՝ Ուսուցչի տոնը Արարատի մարզի Դիտակ համայնքում նշանավորվեց Ճապոնիայի և Շվեյցարիայի կառավարությունների ֆինանսավորմամբ հիմնանորոգված արցախյան ազատամարտիկ Նվեր Սարգսյանի անվան դպրոցի բացումով։ Բացման արարողությանը ներկա էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետի տեղակալներ, ՀՀ-ում Ճապոնիայի և Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպաններ Էյջի Տագուչին, Լուկաս Գասսերը, շվեյցարական <<Սուղիղ վեղ լ՝Ավենիղ>> հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Ֆեշը։
Միջոցառումը բացելուց և հյուրերին ողջունելուց հետո դպրոցի տնօրեն Սարգիս Հովհաննիսյանը շնորհավորեց Դիտակի մանկավարժական կոլեկտիվին տոնի կապակցությամբ և ասաց, որ այս հիմնանորոգված դպրոցն ու մանկապարտեզը կառուցվել են Ճապոնիայի և Շվեյցարիայի կառավարությունների և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ֆինանսավորմամբ ու համատեղ ջանքերով։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց բարերարներին հիմնանորոգված կրթօջախի, մանկապարտեզի համար, ապա, մեկ անգամ ևս շնորհավորելով ուսուցիչների մասնագիտական տոնը, ասաց, որ նոր դպրոցը իր բոլոր հնարավորություններով, ուսուցիչների մասնագիտական կարողությամբ կնպաստի ուսման որակի էլ ավելի բարձրացմանը։ Էյջի Տագուչին,հայերենով ողջունելով ներկաներին, ճապոներեն ասաց, որՀայաստանի և Ճապոնիայի բարեկամության հիմքում ընկած է <<Լավագույն գործերով ամրապնդել բարեկամությունը>> կարգախոսը։ Նա շնորհակալություն հայտնեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին ցուցաբերած անմիջական օգնության համար։
Լուկաս Գասսերի համար մեծ պատիվ է ներկա լինել հանդիսավոր արարողությանը և զգալ, որ ուրախություն պատճառողը նաև Շվեյցարիայի կառավարությունն է։ Գյուղապետ Սուրեն Սրապոյան,ը շնորհակալ լինելուց բացի, ընդգծեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ոչ միայն հետևողական աշխատանքը, այլ նրա շնորհիվ մշտական ջեռուցում ունենալը։Միաժամանակ նա ընդգծեց <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանի դերը այս մեծ գործում։
Կտրվեց ժապավենը, հյուրերը շրջայց կատարեցին դասասենյակներում, մարզադահլիճում, նայեցին հինգ խցիկով սանհանգույցները, ՆԶՊ կաբինետը, եղան մանկապարտեզում, որը նույնպես ունի Գառնիի ջրի մշտական մատակարարում։ 2011թ-ից սկսած դպրոցի և մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն իրականցնելու համար բարերարներն արժանացան մարզպետի և գյուղապետի պատվոգրերին, դպրոցի տնօրենի շնորհակալագրերին։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23