Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ջրագծի բացումը Զանգակատուն համայնքում

06.10.2016

Հոկտեմբերի վեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելեց Զանգակատուն համայնք, որտեղ ամերիկահայ բարերար Թուֆայանների ընտանիքը հիմնել է սառնարանային տնտեսություն, կառուցել ոռոգման ջրագիծ, հիմնանորոգել է մանկապարտեզը, դպրոցում բացել է արհեստագործական դասարան, ինչպես նաև օգնել է Պարույր Սևակի տուն-թանգարանին։
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Թուֆայան ընտանիքը՝ գյուղապետ Էմիլ Սահակյանի ուղեկցությամբ, այցն սկսեցին գյուղծառայությունների կենտրոնից։ 600 ք/մ տարածքով, 150 տոննա տարողությամբ սառնարանային տնտեսությունում հիմնականում խնձորով հարուստ Զանգակատան բնակիչները պահեստավորում են բերքը, որտեղ խնձորը չի ջրազրկվում և չի կորցնում քաշը՝ շնորհիվ տեղադրված սարքավորումների։ Գյուղացիները բերքն իրացնում են գարնանը, երբ արտահանողները համեմատաբար բարձր գներով մթերում են այն։ Մարզպետը ծանոթացավ նաև <<Օրանժ>> ընկերության կառուցած չրացման արտադրամասին, որը վերազինվել է արդիական սարքավորումներով։
Մանկապարտեզում երեխաներն առանց կաշկանդվելու արտասանեցին, երգեցին, պատասխանեցին մարզպետի հարցերին։ Հյուրերը շրջեցին Թուֆայան ընտանիքի միջոցներով հիմնանորոգված մանկապարտեզի խաղասրահներում, ննջասենյակներում, եղան խոհանոցում, ճաշասարանում, դասապատրաստման սենյակում։
Գյուղի, ինչպես նաև մարզի համար կարևոր իրադարձություն էր ոռոգման ջրագծի բացումը։ Հաղթահարելով վերելքի հետ կապված դժվարությունները՝ մարզպետը բարձրացավ դեպի նորակառույց ջրագծի գլխամաս, և ջուրը 1կմ 800մ ջրագծով գնաց ոռոգելու գյուղի 100 հա-ն, որ,ջուր չլինելու պատճառով, չէր ոռոգվում կամ ոռոգվում էր ոչ լիարժեք, ինչն ազդում էր բերքատվության վրա։
Թուֆայանները շնորհակալություն հայտնեցին մարզպետից իրենց աջակցելու և ծագած խոչընդոտները վերացնելու համար, ապա ասացին, որ հայրենասիրությունն իրենց մեջ ներարկել է ընտանիքի հայրը։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը երախտագիտությունը հայտնեց բարեգործներին լայնածավալ աշխատանքի համար, որը հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է՝ ասելով, որ նշանակություն չունի, որ հայն ապրում է արտերկրում, կարևորն այն է, որ նա չի մոռանում, որ իր հայրենակիցներն օգնության կարիք ունեն։ Տիկին Թուֆայանն ասաց, որ ինքն ապրում է այնպիսի ուրախություն, ինչպիսին ապրել է ԱՄՆ-ում Հուվերի ջրանցքի բացման ժամանակ։ Գյուղապետ էմիլ Սահակյանը շնորհակալություն հայտնեց բարեգործներին, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին գյուղերը մշտական ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև Զանկագատան վերոնշյալ աշխատանքներին աջակցելու համար։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31