Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն այցելեց պատմական Արտաշատ-հնավայր

07.10.2016

Հոկտեմբերի 1-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը՝ տեղակալներ Իլյիչ Շադյանի, Հայրապետ Բաբայանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելեց Արտաշատ պատմական հնավայր։ Նախքան պատմական Արտաշատ այցելելը, մարզի ղեկավարը զրուցեց ուղեկալի սահմանապահ հրամկազմի, զինվորների հետ, մեկ անգամ ևս հետաքրքրվեց նրանց առօրյայով։ Լուսառատի համայնքապետ Դանիել Հակոբյանը, որ հնագիտական պեղումների ականատեսն ու մասնակիցն է եղել, պատմեց թանկարժեք գտածոների մասին։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը այցելուների ուշադրությունը հրավիրեց պատմական Արտաշատի բաղնիք- համալիրի վրա, որ կառուցված է եռաշերտ պատերից, ունի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգ, հասարակական բաղնիք, որ սնվել է Արաքսի ջրերից։ Յուրաքանչյուր պատի մոտ կառուցված էր աղոթատեղի։ Ռուբիկ Աբրահամյանը ներկաներին հիշեցրեց, որ մ․թ․ա․ 2-րդ դարում Արտաշես արքան կառուցել է Արտաշատ մայրաքաղաքը, որի շինարարական աշխատանքներին մասնակցել է Հաննիբալը։ Մարզպետը մեկ անգամ ևս հպարտությամբ խոսեց Հայաստանի Կարթագենի՝ Արտաշատի շինարարների վարպետության մասին, որոնց կառուցած քաղաքը դարերի ավերիչ երկրաշարժներից, քոչվոր ցեղերի հարձակումներից հետո էլ պահպանվել է ավերակների տեսքով։
Արաքսը, սահմանամերձ տարածքները դիտելուց հետո մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելեց Խոր Վիրապ։ Հոգևոր կենտրոնում մոմավառությունից հետո մարզի ղեկավարը զրուցեց հոգևոր սպասավոր Ահարոն աբեղա Շահվերդյանի հետ, խոսեց եկեղեցու հետ կապված հարցերի, հոգևոր արարողությունների մասին՝ առաջարկելով իր մշտական աջակցությունն ու օգնությունը։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45