Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հերթական այցը մթերող կազմակերպություններ

08.10.2016

 Բերքահավաքի մթերումը մարզպետարանի, հատկապես Ռուբիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում է: Հոկտեմբերի 7-ին մարզի ղեկավարը մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանի և մյուս պատասխանատու աշխատողների ուղեկցությամբ հերթական անգամ այցելեց մթերող կազմակերպություններ: Օրվա 2-րդ կեսը այցի համար պատահական չէր ընտրվել. խաղողագործները բերքը գործարան են բերում հենց այդ ժամանակահատվածում: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն Արարատի գինու-կոնյակի գործարանում էր, որտեղ խաղողով բեռնված մեքենաները՝ առանց կուտակումներ առաջացնելու հերթով բեռնաթափում էին: Գործարանի տնօրեն Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ մարզպետին ներկայացրեց մթերման ընթացքը: Սեպտեմբերի 15-ից մինչև այսօր մթերվել է 12,500 տ., որից 90%-ը տեխնիկական խաղող է: Երրորդ օրն է, ինչ մթերում են նաև կիսատեխնիկական տեսակը: Շնորհիվ նոր պոմպերի, չանչազտիչ, ջարդիչ և այլ նոր սարքավորումների վերազինման ինչպես նաև մարզպետարան-համայնքներ-գործարաններ համագործակցության Արարատի գործարանը մթերումը իրականացնում է քաղաքակիրթ եղանակով:Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մթերման արտադրամասից հետո եղավ վերամշակման, տեսակավորման, շշալցման, հնեցման արտադրամասերում: Մարզի ղեկավարը գյուղացիների հետ զրուցելուց հետո շնորհակալություն հայտնեց տնօրենին՝ մթերումը բարեխղճորեն իրականացնելու համար:

Շահումյանի, Տափերականի գործարաններից հետո մարզպետը Դալարի <<Արեգակ>> գինու գործարանում էր, որը  երրորդ օրն է, ինչ սկսել է մթերումը: Գործարանը մթերում է խաղողի բոլոր տեսակները և այդ կարճ ժամանակամիջոցում մթերել է 300տ., կշարունակի մթերել ևս 400տ. խաղող: Թեև ուշ երեկո էր, սակայն մարզի ղեկավարը այցելեց նաև Արտաշատի պահածոների գործարան, որտեղ մթերման եռուզեռը շարունակվում էր: Գործարանն ապրիլից մինչև այսօր մթերել է 20,000տ. բանջարեղեն, միրգ: Շարունակվում է խնձորի, լոլիկի մթերումը: Մինչև այսօր մթերվել է 16,800տ. լոլիկ: Մթերումը կշարունակվի մինչև ուշ աշուն: Վերամշակման, պահածոների, <<Ամառ է>> հյութերի արտադրամասերում շրջելուց հետո մարզի ղեկավարն ավարտեց այդ օրվա այցելությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31