Նորություններ
Փոխհամաձայնության պայմանագիր
14.10.2016
Հոկտեմբերի 14-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի դաշնության Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Արտաշատի քաղաքապետարանի՝ ի դեմս քաղաքապետ Արգամ Աբրահամյանի և Ռոստովի մարզի Միասնիկովսկի շրջանի վարչակազմի՝ ի դեմս Վլադիմիր Կիլաֆյանի միջև ստորագրվեց պայմանագիր։ Պայմանագրի համաձայն՝ երկու կողմերը կընդարձակեն և կամրապնդեն բարեկամական համագործակցությունը արդյունաբերության, մշակույթի և սպորտի բնագավառում։ Այդ նպատակով կկազմակերպվի մասնագետ պատվիրակության, ինչպես նաև աշխատանքային խմբերի փոխադարձ այցելություններ, Արտաշատում և Միասնիկովսկու շրջանում կանցկացվեն սպորտային, մշակութային միջոցառումներ տեղի ղեկավարների մասնակցությամբ