Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում մեկնարկեց <<Երեխաների խոսքի ուժը>> ծրագիրը

31.10.2016

2016թ․ հոկտեմբերի 31-ին Beeline-ը և <<Մանկական զ արգացման հիմնադրամը>> հայտարարեցին <<Երեխաների խոսքի ուժը>> ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի մեկնարկը տրվեց Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքում հանրային իրազեկման միջոցառումների շարքով։
<<Երեխաների խոսքի ուժը>> ծրագրի նպատակն է օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնրավորությունները զարգացնել երեխաների և պատանիների ստեղծագործ, քննադատական և այլընտրանքային մտածողությունը, բարձրացնել ծնողների և համայնքի բնակիչների իրազեկվածությունը երեխաների բարեկեցության վերաբերյալ։ Ծրագիրը կիրականացվի Արարատի Նոր Խարբերդ, Այնթապ համայնքներում։
Նոր Խարբերդ համայնքի մշակույթի տան դահլիճում հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը, Այնթապ և Խարբերդ համայնքների ծնողները, ուսուցիչները, երեխաները։
Ծափահարությունների տարափի տակ ստորագրվեց հուշագիր <<Մանկական զարգացման հիմնադրամի>>՝ ի դեմս Լուսինե Սիմոնյանի, Beeline ընկերության գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինի, Նոր Խարբերդ համայնքի ղեկավար Կամո Կակոյանի և Այնթապի փոխհամայնքապետ Գեղամ Հովհաննիսյանի միջև։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ողջունելով համաձայնագրի ստորագրումը, այն համարեց կարևոր իրադարձություն համայնք-բիզնես-քաղաքացիական հասարակություն փոխադարձ կապի զարգացման ասպարեզում։ Մարզի ղեկավարը նշեց, որ երկուսն էլ մարզի մեծ համայնքներից են և հույս հայտնեց, որ այնտեղ կիրականացվեն այնպիսի ծրագրեր, որոնք համահունչ են բնակիչների ցանկությանը և հավելեց, որ արդեն երրորդ տարին է, ինչ Արարատի մարզը համագործակցում է <<Մանկական զարգացման հիմնադրամի հետ>> և Beeline-ի, ինչի շնորհիվ Այնթապի մանկապարտեզում և Նոր Խարբերդի համար 2-րդ դպրոցում ստեղծվել են հատուկ պայմաններով դասասենյակներ ներառական կրթության անհրաժեշտություն ունեցող երեխաների մտավոր և ֆիզիկական կարողությունները զարգացնելու համար։ Մարզպետը , կարևորելով կառավարության՝ համայնքների համաչափ զարգացման ծրագրերը, ընդգծեց, որ Այնթապ և Նոր Խարբերդ համայնքների, ինչպես նաև Արարատի մարզի  զարգացման  հեռանկարային ծրագրերի մեջ կընդգրկվեն նաև այս ծրագրերը։ 
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատիխինը, ողջունելով ներկաներին, նշեց․ << Beeline-ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են երեխաներին և երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը։ Կրթվելու և զարգանալու պայմանները պետք է հավասար լինեն յուրաքանչյուր երեխայի համար, քանի որ երեխան է հանդիսանում համայնքի զարգացման երաշխիքը և պետության վաղվա քաղաքացին>>։
<<Մանկական զարգացման հիմնադրամի և Beeline-ի համագործակցությունը գնալով ընդլայնվում է՝ նորանոր փոփոխություններ մտցնելով Հայաստանի երեխաների և երիտասարդների կյանքում։ Արարատի մարզը մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է, որի ղեկավար Ռուբիկ Աբրահամյանը մշտապես աջակցել է մեզ նոր ծրագրեր ու նախագծեր իրականացնելու գործում։ Շնորհակալություն մարզի ղեկավարին մշտական ուշադրության համար, որ նա ցուցաբերում է բոլոր երեխաների, հատկապես՝ ներառական կրթության կարիք ունեցողների նկատմամբ>>,- ասաց <<Մանկական զարգացման հիմնադրամի>> տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45