Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տարածքային զարգացման ռազմավարություն (ՏԶՌ)

03.11.2016

Նոյեմբերի 3-ին Արարատի մարզպետարանի աշխատակիցներին և համայնքների ղեկավարներին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը ծանոթացրեց տարածքային զարգացման ռազմավարության մեթոդաբանությանը։ Միջոցառումը սկսելուց առաջ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ համայնքների, ինչպես նաև ընդհանուր զարգացման վերաբերյալ այս խորհրդատվության ընթացքում ներկաները մանրամասնորեն կծանոթանան այն չափորոշիչներին, որով պետք է առաջնորդվեն համայնքների, ինչպես նաև մարզի զարգացման հնգամյա ծրագրերը կազմելիս։ Արթուր Խաչատրյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա՝ թե համայնքը ինչ վիճակում է և ինչպիսին է ուզում հետագայում լինել։ Զարգանալու տեսլականը նկատի ունենալով՝ նախ պետք է հաշվի առնել բյուջեն, համայնքի կարողությունները։ Զարգացման հնգամյա ծրագիրն, որը քննարկվելու է համայնքի բնակիչների հետ, պետք է խիստ իրատեսական լինի։ Նա խորհուրդ տվեց նաև հաշվի առնել խոչընդոտները, համայնքի ուժեղ և թույլ կողմերը։ Փոխնախարարն առաջարկեց ճիշտ գնահատել համայնքի իրավիճակը, գյուղարտադրանքը, տուրիզմի, մշակույթի, սպորտի զարգացման հեռանկարները, ինչպես նաև հաշվի առնել հանրապետական մակարդակով ծրագրերի իրականացումը, բարեգործների աջակցությունը։ Նա իր ասածն ամրակայում էր լուսապաստառի վրա նախագիծը ցուցադրելով։ Զեկուցողը նշեց նաև, որ խիստ կարևոր է համայնքի դեմոգրաֆիան, տրանսպորտը, կապը, տեղեկատվական հասարակությունը, հանրային ենթակառուցվածքները և այլն։
ՀՀ ԶԾ-ի իրականացման պատասխանատուն համայնքապետն է, որը պարտավոր է մշտադիտում (մոնիթորինգ) անել և գնահատել ծրագրի կատարման ընթացքը։ Փոխնախարարը պատասխանեց գյուղապետների, մարզպետարանի աշխատողների առաջադրած հարցերին։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, շնորհակալություն հայտնելով ուսուցողական այս միջոցառման համար, ասաց, որ մարզպետարանը, մարզպետարանի աշխատակիցները ամեն ինչով կաջակցեն համայնքներին վերոհիշյալ աշխատանքները ժամանակին իրականացնելու համար և հույս հայտնեց, որ նմանատիպ սեմինարների անցկացումը շարունակական բնույթ կկրի։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27