Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ

04.11.2016

Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ։ Ձեր խնամքի, հոգացության ու աջակցության շնորհիվ իրենց պաշտպանված են զգում Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի վետերանները, զոհվածների ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձինք, ծնողազուրկներն ու բազմազավակ ընտանիքները, տարեցներն ու, ընդհանրապես, աջակցության կարիք ունեցող մարդիկ։
ՀՀ կառավարության կողմից որդեգրած սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման ուղին բարդ է․ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, իսկ անելիքները շատ են, բայց մեկն է բոլորիս նպատակը․ ունենալ առողջ հասարակություն և բարեկեցիկ կյանք։
Տոնական այս օրվա առթիվ շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր նվիրումի ու պատասխանատու վերաբերմունքի համար և մաղթում առողջություն, հաջողություն ու բարեկեցություն։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31