Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն շինարարական կառույցներ /տեսանյութով/

14.11.2016

Նոյեմբերի 14-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը՝ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների և այլ պատասխանատու անձանց ուղեկցությամբ, այցելեց մարզում իրականացվող շինարարական կառույցներ տեղում մեկ անգամ ևս հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին։
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը չսահմանափակվեց <<Մոնոլիտ կապիտալշին>> ՍՊԸ տնօրեն Էդգար Մանուկյանի ներկայացրած տվյալներով։ Մարզի ղեկավարն անձամբ շրջեց շինհրապարակ հիշեցնող թատրոնի շենքում, ստուգեց մուտքի աստիճանների բետոնապատման, գաջապատման, ինչպես նաև թեքահարթակների տեղադրման, էլեկտրամատակարարման ցանցի անցկացման աշխատանքները։ Նույնպիսի ուշադրությամբ հետևեց թատրոնի տանիքի, պատուհանների նորացման, պտտվող բեմահարթակի կառուցման, ինչպես նաև ակուստիկայի ապահովման աշխատանքներին։ Նա հանգամանալից վերլուծեց աշխատանքները աշխղեկի՝ Էդգար Մանուկյանի հետ՝ հորդորելով, որ աշխատանքներն ավարտեն նախատեսված ժամկետում։ Միաժամանակ Ռուբիկ Աբրահամյանը նախազգուշացրեց, որ աշխատանքները ժամանակին ավարտելը չպետք է կատարվի ի հաշիվ որակի։
Թիվ մեկ մանկապարտեզում նույնպիսի լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Մարզի ղեկավարն այստեղ ևս մանրամասն ուսումնասիրեց ընթացող աշխատանքները, ստացավ իրեն հուզող հարցերի սպառիչ պատասխանը։ Այստեղ ևս մարզի ղեկավարը հիշեցրեց, որ աշխատանքները պետք է ավարտել նշված ժամանակին։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդգծեց, որ այս մանկապարտեզն ընդունել է 140 երեխաների, հիմնանորոգումից հետո, բնականաբար, կավելանա նրանց թիվը։
Ռուբիկ Աբրահամյանի ուշադրությունից դուրս չմնացին նաև Շահումյան համայնքի Արվեստի դպրոցը, մանկապարտեզը, որտեղ ևս կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։
Այգեպատի միջնակարգ դպրոցում նա, շրջելով դասասենյակներով, անձամբ ստուգեց տեղարդված պատուհանների և դռների շինարարական աշխատանքների որակը։ Հավելենք, որ այդ դպրոցում տեղադրվել են քառասուն պատուհաններ և տասնչորս դռներ։
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի այցելությունները մարզում իրականացվող շինարարական կառույցներ շարունակական բնույթ են կրելու։

       Կից՝  <<Արարատ>> մարզային  հեռուստատեսության  տեսանյութ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23