Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գազաֆիկացվել Է դպրոցը

25.11.2016

Նոյեմբերի 24-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր այցելությամբ կրկնապատկեց Սուրենավան համայնքի միջնակարգ դպրոցի ուրախությունը:Անգամ խորհրդային տարիներին գյուղն ու դպրոցը գազ չեն ունեցել: Առայժմ գազաֆիկացվել է միայն դպրոցը:
Դպրոցի բակում մարզի առաջին դեմքին դիմավորեցին ավանդական կարգով: Ռուբիկ Աբրահամյանին վերապահվեց կաթսայատան բացման և եթերային վառելիքը բոցավառելու պատիվը:Արդեն դպրոցի սրահում երգով, նվագով ընդունեցին հյուրերին: Ներկաների ուշադրությունը հատկապես գրավեց ներառական կրթության խմբի աշակերտ Ալեքս Դավթյանը,որն աշխույժ ու անկաշկանդ պարում էր և մյուսներին էլ հրավիրում պարի:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը շնորհավորեց դպրոցի կոլեկտիվին` դպրոցը գազաֆիկացնելու կապակցությամբ և ընդգծեց, որ աշակերտներն այսուհետև դասերը կանցկացնեն տաք և էկոլոգիապես մաքուր դասարաններում: Դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանը ողջունելով ներկաներին ասաց, որ աշխատանքները սկսվել են 2008 թվականին, սակայն նրանք իրենց ավարտին չէին հասնի, եթե չլիներ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի անմիջական միջամտությունը: Տնօրենը միաժամանակ շնորհակալություն հայտնեց մարզպետին մանկապարտեզը գույքով ապահովելու համար:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կոլեկտիվին շնորհավորելուց առաջ մատուցեց իր անակնկալը. դպրոցի ներառական խմբին նվիրեց համակարգիչ: Մարզի ղեկավարն ասաց, որ ՀՀ կառավարությունը և մարզպետարանը համանման ուշադրության են արժանացնում բոլոր դպրոցները, մանկապարտեզները: Նա նշեց, որ ի պատասխան այս ուշադրության՝ մանկավարժական կոլեկտիվները պետք է ձգտեն էլ ավելի բարձրացնել ուսման որակը: Նա հորդորեց դպրոցի կոլեկտիվին, գյուղապետ Կարո Կարապետյանին ամրապնդել դպրոց-համայնք-մանկապարտեզ կապը:Այդ միասնության շնորհիվ է համայնքը դառնում կուռ և գրանցում նման հաջողություններ:Մարզպետը ընդգծեց, որ միայն միասնականությամբ կարելի է անցնել երկար ճանապաարհ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07