Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի միջնակարգ դպրոցի 30-ամյակը

25.11.2016

Նոյեմբերի 24-ին Արարատ գյուղի N2 միջնակարգ դպրոցը նշեց հիմնադրման 30-ամյակը: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, փոխմարզպետ Իլյիչ Շադյանը, աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, դպրոցի բոլոր տարիների շրջանավարտները, վետերան ուսուցիչները, Արարատ գյուղի Սբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Դավիթ քահանա Սահակյանը:Տոնականորեն զարդարված դահլիճում միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով:

Դպրոցի տնօրեն Հասմիկ Դավթյանը,բացելով միջոցառումը և ողջունելով մարզի ղեկավարին և հյուրերին` ասաց, որ 30-ամյա դպրոցն ունի հարուստ պատմություն և ավանդույթուն, որի մասին կպատմեն աշակերտները:
Աշակերտները լուսապաստառի վրա ներկայացրին տարբեր տարիներին դպրոցը ղեկավարած տնօրեններին, նրանց իրականացրած աշխատանքները, ստեղծագործությունները:Դպրոցի տարեգրությունն ընդմիջվում էր ազգային նվագարանների խմբի, դպրոցականների` ուսուցիչներին, դպրոցին, գյուղին, հայրենիքին նվիրված ելույթներով:Գրական-երաժշտական ցերեկույթին առանձնակի աշխուժություն հաղորդեցին նախակրթարանի սաները, առաջին, ինչպես նաև 2-րդ-12-րդ դասարանցիները:
Գեղեցիկ զուգերգերը, անհատ կատարողները խանդավառություն հաղորդեցին հյուրերին: Դահլիճը լուսավորվեց տոնական օրվա հրավառությունից: 30-ամյակի կապակցությամբ վաստակաշատ մանկավարժները արժանացան դպրոցի տնօրենի պատվոգրերին և շնորհակալագրերին: Հասմիկ Գասպարյանը բոլորին շնորհավորեց տոնական օրվա կապակցությամբ: Նա ասաց, որ Արարատ գյուղը պատմական է, տվել է քաղաքական և մշակութային բազմաթիվ գործիչներ, և շնորհավորական խոսքն ավարտեց Արամայիս Սահակյանի ուսուցչին նվիրված բանաստեղծությամբ:

Ռուբիկ Աբրահամյանը, շնորհավորելով հարուստ պատմություն կերտած դպրոցի 30-ամյակը, ասաց, որ Արարատ գյուղը Սպարապետի ծննդավայրն է: Մարզի ղեկավարը նշեց, որ դպրոցում է կրթվում ապագա բժիշկը, մանկավարժը, հողագործը, որոնք մեր պետության և պետականության հենասյուներն են: Նա ուսուցչական կոլեկտիվին հորդորեց ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել դպրոցին, շարունակել բարձրացնել ուսման որակը և հարստացնել դպրոցի պատմությունը: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այդ դպրոցին էլ նվիրեց հերթական համակարգիչը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:59:35