Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հուշաղբյուր` Անդրանիկ Զոհրաբյան

28.11.2016

   Նոյեմբերի 25-ին Վեդի քաղաքի մշակույթի տան դիմաց բացվեց ապրիլյան պատերազմում հերոսաբար նահատակվածի անունով <<Անդրանիկին>> հուշաղբյուրը` նրա թիկունքում` արցախյան ազտամարտում նահատակվածների հուշարձանն է:

Հիշատակի արարողությունը ներկա էին Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը,մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը,ՀՀՊՆ աշխատողներ,Անդրանիկի համադասարանցիները , համաքաղաքացիները: Բացելով միջոցառումը` Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանն ասաց, որ քաղաքը արցախյան ազատամարտում բազմաթիվ զոհեր է տվել: Անդրանիկ Զոհրաբյանը այդ խիզախներից մեկն է, որ իր արյունով պահեց հայրենիքի սահմանները: <<Պատիվ ու խոնարհում հավերժի ճամփորդին>>,_ եզրափակեց նա:

Վեդի քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովակիմ քահանա Հարությունյանն օրհնության կարգն սկսեց և ավարտեց տերունական միասնական աղոթքով: Հակիրճ ու խոսուն էր հոր` Ատոմ Զոհրաբյանի խոսքը: Նա ցանկացավ, որ հուշարձաններ կառուցվեն հաղթանակի առթիվ ու, երբ ծնողները այցի գնան իրենց զավակների պահպանած դիրքերը, նկատեն, որ այդ դիրքերը խոր թիկունքում են մնացել: Ծաղիկներ ու խոնարհում: Միջոցառումը շարունակվեց քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ սովորել և ավարտել է Անդրանիկ Զոհրաբյանը: Դպրոցի այն դասարանը, ուր առաջին անգամ ոտք է դրել հերոսն անվանակոչվեց նրա անունով:

2016թ. Ապրիլյան պատերազմի հերոս <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի անվան դասասենյակ: Այդ դասարանի աշակերտներն երդվեցին նմանվել Անդրանիկ Զոհրաբյանին, լինել հայրենիքի արժանավոր զավակ: Դասարանում ներկա էին Անդրանիկի հարազատները: Դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանը և ողջ ուսուցչական կոլեկտիվն ամիսներ շարունակ աշխատել էին այս հարուստ հուշապատում-ցերեկույթը արժանավայել կազմակերպելու համար: Աշակերտները բեմականացրին Անդրանիկի կյանքը, ներկայացրին պատերազմի դաշտը: Էկրանին 116-րդ հենակետը պահող կապիտան Արմենակ Ուրֆանյանի ջոկատն է` Անդրանիկ Զոհրաբյանը, Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջանը: Չնայած հենակետը թողնելու հրամանին` նրանք հավատարիմ մնացին իրենց կարգախոսին` <<թուրքը չպիտի տեսնի մեր թիկունքը>>:

Փոխմարզպետ Իլյիչ Շադյանը Ռուբիկ Աբրահամյանի և իր շնորհակալությունը հայնտեց հերոսների հիշատակը հայրենասիրության դաս դարձնելու և նրանց կերպարով սերունդներին կրթելու համար: Եզրափակելով միջոցառումը` Ալվարդ Պապոյանը շնորհակալություն հայնտեց ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին` միջոցառումը ֆինանսավորելու, ճարտարապետ Պարգև Սեդրակյանին, շինարար Սամվել Փրվեյանին ոգեղեն կառույցի համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35