Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխարհի չեմպիոնը մարզպետի մոտ

29.11.2016

Նոյեմբերի 29-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունեց շախմատի մինչև 16 տարեկան պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն Հայկ Մարտիրոսյանին և նրա ծնողներին։ Հանդիսավոր ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները։ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանն Արարատի մարզպետ և  շախմատի մարզային  ֆեդերացիայի նախագահ Ռուբիկ Աբրահամյանին ներկայացրեց շախմատի օլիմպիադայի տարբեր փուլերում ձեռք բերած հաջողությունները։ Այնուհետև նա ներկայացրեց աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանին։

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, շնորհավորելով պատանիների աշխարհի առաջնության չեմպիոնին և նրա ծնողներին, ասաց, որ չեմպիոն դառնալը լուրջ և տևական աշխատանքի արդյունք է, ուստի չպետք է բավարարվել ձեռք բերածով, Հայկը դեռ շատ հաղթանակների պետք է հասնի և բարձր պահի Հայաստանի եռագույնը։ Մարզի ղեկավարը նշեց, որ բոլորիս համար մեծ պատիվ է, որ աշխարհի չեմպիոնն Արարատի մարզից է, ու նրա մասին պետք է իմանա մարզի ողջ հասարակությունը, դպրոցները և յուրաքանչյուր ծնող,ուսուցիչ իր երեխային խրախուսի Հայկի հաջողությամբ։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասաց, որ առաջիկա մարզխորհրդի նիստում ևս կներկայացնի աշխարհի չեմպիոնին։

Մարզի ղեկավարը հայրական ջերմությամբ շնորհավորեց չեմպիոնին՝ մարզպետի պատվոգրով, միաժամանակ դրամական պարգևով։ Հայկ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին և խոստացավ միշտ բարձր պահել մարզի, Հայաստանի պատիվը։ Միքայել Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության և ցուցաբերված ուշադրության համար, ընդգծելով, որ իր տղան չէր հասնի նման հաջողությունների, եթե մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ֆինանսավորմամբ չմասնակցեր Հայաստանում և արտերկրում կայացած մրցաշարերին, ինչպես նաև Եվրոպայի առաջնությանը, որոնց հետևեց աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանանալը։ 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45