Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն շինարարական կառույցներ

02.12.2016

Դեկտեմբերի 2-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, համապատասխան ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ հերթական անգամ այցելեց Արտաշատի կենտրոնական հիվանդանոց, Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Արտաշատի թիվ 1 մանկապարտեզ՝ շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու համար: Մարզպետը ծանոթացավ վերակառուցվող հիվանդանոցի բոլոր՝ թերապևտիկ, վիրաբուժական, մանկական, վերակենդանացման, ինֆեկցիոն և շտապ օգնության բաժանմունքներում իրականացվող աշխատանքներին:
 Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մեկ անգամ ևս զգուշացրեց աշխղեկին, շինարարներին, որ խիստ ուշադրություն դարձնեն ջրամեկուսացման և ջրահեռացման համակարգի շինարարական աշխատանքների որակին, քանի որ Արտաշատի ընդերքային ջրերը բարձր են, ուստի շինարարի վրիպումը կարող է հիմնախնդիր առաջացնել առողջապահական կառույցի համար: Ռուբիկ Աբրահամյանն առաջարկեց <<Արտաշատի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննիսյան Վարդանին և մյուս պատասխանատուներին՝ պայմանավորվածություն ձեռք բերել տարբեր բժշկական համալիրների, ինչպես նաև բժշկական համալսարանի հետ՝ շահագործումից հետո առաջնակարգ մասնագետներին Արտաշատի հիվանդանոցում աշխատելու համար:
 Մարզի ղեկավարն ընդգծեց, որ քիչ է հիվանդանոցն ամենաարդիական բժշկական սարքավորումներով վերազինելը, հարկավոր են այդ սարքավորումներն օգտագործող գիտակ մասնագետներ, որպեսզի մարզի բնակիչը ստիպված չլինի հասնելու Երևան:
Արդեն հիվանդանոցի բակում մարզպետը տեղում ծանոթացավ նաև խմելու ջրի պոմպակայանի կառուցման, ինչպես նաև գազամատակարարման նախապատրաստական աշխատանքներին: Նա հորդորեց գազի խողովակաշարը տանել վերգետնյա ճանապարհով, ինչը քիչ ծախսատար է և ամենակարևորը՝ հուսալի:
Թիվ 1 մանկապարտեզից հետո մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը այցելեց Արտաշատի թատրոնի շենք, որտեղ հիմնական աշխատանքները՝ տանիքի նորացումը, պտտվող բեմի կառուցումը ավարտվել են: Մարզպետի այցելություները շարունակական են:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31