Նորություններ
Այցելություն Խաչփար համայնք
02.12.2016
Դեկտեմբերի 1-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետարանի պատասխանատուներից կազմված աշխատանքային խմբի հետ այցելեց Խաչփար համայնք՝ տեղում ծանոթանալու նախօրերին համայնքի բնակիչների կողմից բարձրացված խնդրահարույց հարցերին:
Գյուղապետարանում կայացած խորհրդակցությանը, որին ներկա էին նաև հարակից՝ Ղուկասավան, Դարակերտ և Դաշտավան համայնքների ղեկավարները, Խաչփար համայնքի ղեկավար Ղազար Մարտիրոսյանը ներկայացրեց բնակչության դժգոհության հիմնական պատճառները, որոնք կապված էին Հրազդան գետից գլաքարի արդյունահանման և դրա պատճառով աղմուկի առաջացման հետ:
Մարզպետը հարցերը լսելուց և առաջարկությունները տեղում քննարկելուց հետո ոլորտի պատասխանատուներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ սեղմ ժամկետում ուսումնասիրություններ կատարել և ներկայացնել լուծման ուղիներ :