Նորություններ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
03.12.2016
Հարգելի հայրենակիցներ
Այսօր` դեկտեմբերի 3-ին, երբ Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, յուրաքանչյուրս` գիտակցելով այս հասկացությունում ամփոփված խորհուրդը, պետք է մեր հավատարմությունը հայտնենք սահմանափակ կարողությունների տեր անձանց և հնարավորինս աջակցենք նրանց՝ մեր երկրի հասարակական, սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքին ներգրավվածության հարցում:
Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, օգտագործելով զարգացած երկրների փորձն ու ձեռբերումները, հնարավորության սահմաններում ամեն ինչ անում է սահմանափակ կարողություն ունեցող անձանց հոգսը թեթևացնելու համար: Սակայն, որքան էլ շատ լինեն արձանագրած ձեռքբերումները, մենք բոլորս անդադար պիտի ուշադրություն դարձնենք մեզ շրջապատող անձանց հիմնախնդիրներին` օգնելով իրացնելու իրենց իրավունքները, ապրելու լիարժեք կյանքով։
Օրվա առիթն օգտագործելով ևս մեկ անգամ հայտնում եմ ձեզ իմ պատրաստակամությունը շարունակաբար նեցուկ լինելու ձեր ցանկացած խնդրին: Մաղթում եմ ձեզ առողջություն, ուժ, ամուր կամք, լավատեսություն և բարեկեցություն ։