Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

03.12.2016

Հարգելի հայրենակիցներ

Այսօր` դեկտեմբերի 3-ին, երբ Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, յուրաքանչյուրս` գիտակցելով այս հասկացությունում ամփոփված խորհուրդը, պետք է մեր հավատարմությունը հայտնենք սահմանափակ կարողությունների տեր անձանց և հնարավորինս աջակցենք նրանց՝ մեր երկրի հասարակական, սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքին ներգրավվածության հարցում:

Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, օգտագործելով զարգացած երկրների փորձն ու ձեռբերումները, հնարավորության սահմաններում ամեն ինչ անում է սահմանափակ կարողություն ունեցող անձանց հոգսը թեթևացնելու համար: Սակայն, որքան էլ շատ լինեն արձանագրած ձեռքբերումները, մենք բոլորս անդադար պիտի ուշադրություն դարձնենք մեզ շրջապատող  անձանց հիմնախնդիրներին` օգնելով իրացնելու իրենց իրավունքները, ապրելու լիարժեք կյանքով։

Օրվա առիթն օգտագործելով  ևս  մեկ  անգամ  հայտնում  եմ  ձեզ   իմ   պատրաստակամությունը  շարունակաբար նեցուկ լինելու ձեր ցանկացած խնդրին: Մաղթում  եմ ձեզ առողջություն, ուժ, ամուր կամք, լավատեսություն և բարեկեցություն ։ 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27