Նորություններ
ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մասնակցել է Հայաստան-Իրան գործարար համաժողովի աշխատանքներին
22.12.2016
Դեկտեմբերի 21-ին Երևանի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում կայացել է Հայաստան-Իրան գործարար համաժողովը, որին ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
Համաժողովը կազմակերպվել է ԻԻՀ Նախագահի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից և միտված է նպաստելու հայ-իրանական առևտրատնտեսական կապերի խորացմանը:
Հայաստան-Իրան գործարար համաժողովի աշխատանքներին մասնակցել է ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության շրջանակներում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ Արարատի մարզի և ԻԻՀ Գիլան նահանգի միջև համագործակցության մասին :