Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մասնակցել է Հայաստան-Իրան գործարար համաժողովի աշխատանքներին

22.12.2016

Դեկտեմբերի 21-ին Երևանի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում կայացել է Հայաստան-Իրան գործարար համաժողովը, որին ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:

Համաժողովը կազմակերպվել է ԻԻՀ Նախագահի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից և միտված է նպաստելու հայ-իրանական առևտրատնտեսական կապերի խորացմանը:

Հայաստան-Իրան գործարար համաժողովի աշխատանքներին մասնակցել է  ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության շրջանակներում  ստորագրվել է  փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ Արարատի մարզի և ԻԻՀ Գիլան նահանգի միջև համագործակցության մասին :

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31