Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ռուբիկ Աբրահամյանը պարգևատրել է Արարատի մարզի շնորհալիներին

28.12.2016


Դեկտեմբերի 28-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը պարգևատրել է մշակույթի, սպորտի, կրթության բնագավառում հաջողություններ ու ձեռքբերումներ արձանագրած շնորհալիներին, մարզի թատերական խմբերի, երաժշտական համույթների ղեկավարներին։ Պարգևատրման արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության , մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, մարզպետի օգնականներ Նարեկ Ասլանյանը և Սերգեյ Մուրադյանը։
Ներկայացնելով մարզի շնորհալիներին՝ մարզպետարանի մշակույթի, կրթության և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանն ասել է, որ հանրապետական և միջազգային մրցույթներում մրցանակների արժանացած բոլոր տաղանդաշատ երեխաներն ու նրանց ուսուցիչները մշտապես գտնվում են մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում։
Հանդիպման ընթացքում հնչեցնելով կատարումներ համաշխարհային երաժշտության գանձանակից ու հայ դասականների ստեղծագործություններից՝ մարզի շնորհալիները այս կերպ իրենց շնորհակալությունն են հայտնել մարզի ղեկավարին։
Այնուհետև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ շնորհավորել է նրանց՝ մաղթելով միշտ լինել նույնքան նպատակասլաց, աշխատասեր ու հայրենասեր և ամենուր բարձր պահել հայի ու Հայաստանի պատիվը։
Հանդիպման ավարտին մարզի ղեկավարը պատվոգրեր ու դրամական պարգևներ է հանձնել բոլոր շնորհալիներին և լուսանկարվել նրանց հետ։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31