Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մամլո ասուլիս

28.12.2016

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի՝ դեկտեմբերի 28-ի տարեվերջյան ասուլիսը ողջ տարվա ընթացքում արվածի ու հետագա անելիքների յուրօրինակ հաշվետվությունն էր ԶԼՄ-ներին։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը թվերի լեզվով խոսեց համայնքների բյուջեների կատարողականի մասին, որի համար համայնքապետարան-մարզպետարան համատեղ աշխատանքը ցանկալի արդյունք է տվել։ Շարունակելով ՝մարզպետն ընդգծեց, որ կառավարությունը բյուջեի զգալի մասը ծախսում է ի նպաստ կրթական ոլորտի զարգացման։ <<Տաք սնունդ>> ծրագիրը մարզում լիարժեք իրականացվում է, իսկ 2017թ․ 19 դպրոցներում ևս կբացվեն ճաշարաններ երեխաների չոր սննդի համար։ Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ մարզպետը նշեց, որ անբարենպաստ եղանակի հետևանքով 2016 թ․ խաղողի բերքը նախորդի համեմատ ցածր էր, սակայն կոնյակի հումքը և սեղանի տեսականիները մթերվեցին բարձր գներով։ Խաղողագործների զգալի մասը խաղողը պահում է սառնարանային տնտեսությունում՝ գարնանը ավելի բարձր գնով իրացնելու նպատակով։
Շահումյանի 30 հա վրա հիմնված ջերմոցային տնտեսությունը աճեցնում է լոլիկ։ Աշխատատար այս մշակաբույսի մշակման համար ստեղծվել է 300 աշխատատեղ։ Շրջակա համայնքի բնակիչները շարունակում են հերթագրվել։ Մարզի ղեկավարը խոսեց նաև <<Ոսկե կացին>> սպանդանոցի մասին, ինչի շնորհիվ անասնագլխաքանակն ու մթերումը ավելացել է մարզում, որովհետև արտադրողը գիտի, որ իր արտադրանքը արագ կիրացվի։ Մարզի ղեկավարը մեկ անգամ ևս խոսեց մարզում ընթացող լայնածավալ շինարարության, կառուցվող և վերակառուցվող մանկապարտեզների, դպրոցների, մշակույթի օջախների, ինչպես նաև Հյուսիս-հարավ մայրուղու վրա կառուցվող և վերակառուցվող վերգետնյա 7 կամուրջների մասին։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասուլիսն ավարտեց ԶԼՄ-ների տարաբնույթ հարցերին սպառիչ պատասխան տալով, միաժամանակ նրանց կամենալով ընտանեկան երջանկություն, արդարամիտ և բեղուն գրիչ։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-27 16:49:49