Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի նիստ

28.12.2016

Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Արարատի մարզխորհրդի տարեվերջյան նիստը, որը վարում էր Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և նախարարության տարածքային կառավարման վարչություն պետ Արթուր Սողոմոնյանը, մարզխորհրդի անդամները, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, ՋՕԸ-ների տնօրեններ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Մարզի ղեկավարը շնորհավորեց այն նորընտիր համայնքների ղեկավարներին, որոնք առաջին անգամ էին մասնակցում մարզխորհրդի նիստին որպես մարզխորհրդի անդամներ, ցանկանալով բեղմնավոր և արդյունավետ աշխատանք:

Նիստի օրակարգը հաստատելուց հետո 2016 թվականի գյուղատնտեսական տարվա արդյունքները ներկայացրեց աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հ. Տերտերյանը: Իր զեկույցում նա նշեց, որ չնայած գարնանային ցրտահարության հետևանքով առաջացած խնդիրներին, կառավարության կողմից տրամադրված պարարտանյութերը, մարզպետի կողմից գյուղատնտեսության ոլորտի խնդիրները ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելը, մշտական հսկողությունը, սպասարկող կազմակերպությունների, ինչպես նաև հողօգտագործողների հետ տարվող համատեղ աշխատանքը օգնեցին գտնել ուղիներ և մեղմացնել բնության կողմից հասցված վնասները: Արձանագրելով,որ նախորդ տարվա համեմատ այս տարի ծիրանի և խաղողի պակաս բերք է ստացվել,վարչության պետը նշեց, որ մարզի հողագործների աշխատասիրությունը և հմտությունը նույնպես նպաստել են բերքի կորուստների նվազմանը:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ևս ընդգծեց գյուղատնտեսական տարում ունեցած հաջողությունները և կատարված աշխատանքները: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին և հատկապես մթերող և վերամշակող կազմակերպություններին բերքի ընդունման գործընթացներում աջակից լինելու և հողագործներին սատար կանգնելու համար:Մարզպետը նշեց նաև խաղողի մթերման գործընթացի ժամանակ համայնքների ղեկավարների կատարած կազմակերպչական աշխատանքները:Մարզի ղեկավարը հավելեց, որ մարզում այս տարի նույնպես ավելացել են մշակովի հողատարածքները, իսկ 2017 թվականին նախատեսված է սկսել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները:
Արարատի մարզի համայնքներում 2017 թվականին իրականացվելիք վարչական հսկողության աշխատանքային ծրագրի մասին խոսեց մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ա. Լալայանը: Մարզխորհրդի անդամներին նա տեղեկացրեց, թե ըստ հաստատված ծրագրի երբ և որ համայնքներում է նախատեսվում իրականացնել վարչական հսկողություն:
Քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության նկատմամաբ վարչական հսկողության և ՀՀ պետական բյուջեից մարզին հատկացված միջոցներով իրականացված շինարարական աշխատանքների մասին զեկուցեց աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Լևոն Խաչատրյանը: Վարչության պետը տեղեկացրեց,որ համայնքնների ղեկավարների գործունեության վարչական ստուգումներ իրականացնող մարզպետարանի հանձնախմբի կազմում, վարչության մասնագետները ուսումնասիրել են 33 համայնքների ղեկավարների կողմից քաղաքաշինության բնագավառում պարտադիր լիազորությունների կատարման ընթացքը:
Լ. Խաչատրյանը ներկայացրեց նաև մարզում պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարական աշխատանքները: 2016 թ. ՀՀ կառավարության որոշմամբ հրատապ ծրագրով մարզին հատկացվել է 316.0 մլն. դրամ գումար մարզի 18 համայնքներում ծրագրի իրականացնելու նպատակով, այդ թվում 3 համայնքներին տրամադրվել է սուբվենցիաներ:Պայմանագրի կնքման արդյունքում տնտեսվել է շուրջ 121.8 մլն. դրամ գումար, իսկ ՀՀ բյուջեով մարզի 7 կրթական և մշակութային օբյեկտների վերանորոգման համար հատկացված 340.0 մլն. դրամ գումարից պայմանագրի կնքման արդյունքում տնտեսվել է շուրջ 93.9 մլն. դրամ և վերադարձվել ՀՀ պետական բյուջե:
Ընթացիկ տարվա 11 ամիսների համայնքների բյուջեների կատարման ընթացքը ներկայացրեց աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը: Վարչության պետը խոսեց սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշների, հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի, հողի վարձավճարների հավաքագրման ընթացքից՝ արձանագրելով ինչպես բացթողումները, այնպես էլ ձեռքբերումները: Համայնքի զեկավարներին մարզպետը հորդորեց ձեռնարկել միջոցառումներ համայնքների 2016թ. բյուջեների լիարժեք կատարման ուղղությամբ:
Օրակարգի հարցերի սպառվելուց հետո մարզխորհրդի անդամներին և ներկաներին ողջունեց ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նշելով, որ Արարատի մարզի ցուցանիշները արդեն տարիներ շարունակ բարձր են լինում, մարզը աչքի է ընկնում բյուջետային կարգապահությամբ և շատ ուղղություններով մյուս մարզերի մեջ առանձնանում է իր ձեռքբերումներով: Վաչե Տերտերյանը շնորհակալություն հայտնեց բյուջեների կատարման և մարզում կատարվող աշխատանքների համար:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին նիստին մասնակցելու և Արարատի մարզում կատարված աշխատանքները բարձր գնահատելու համար:
Ամփոփելով նիստը, մարզպետը շնորհակալություն հայտնեց ողջ տարվա ընթացքում տարբեր բնագավառներում ձեռք բերված հաջողությունների և հիմնախնդիրների լուծման աշխատանքների մասնակցներին և աջակիցներին: Նշելով ակնհայտ և նշանակալի ձեռքբերումները, մարզի ղեկավարը ընդգծեց, որ 2017 թվականին իրականացվելիք գործընթացներում նույնպիսի առաջընթաց և առավել բարձր արդյունքներ է ակնկալում:
Ավարտելով իրենց խոսքը, Վաչե Տերտերյանը և Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորեցին ներկաներին գալիք տոների կապակցությամբ, մաղթելով առողջություն ու երջանկություն, բոլորի ընտանիքներին՝ խաղաղություն, բարեկեցություն, հաջողություններ և նոր ձեռքբերումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32