Նորություններ
ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
31.12.2016
Հարգելի՛ հայրենակիցներ
Ահա ևս մեկ տարի պատմություն է դառնում, և մենք բոլորս նոր հույսերով ու սպասումներով, նոր ծրագրերով ու ակնկալիքներով դիմավորում ենք Նոր տարին։
Թող, որ գալիք 2017 թ. մեր ժողովրդի համար դառնա բարեկեցության, խաղաղության և բարգավաճման տարի: Մարտահրավեր նետելով դժվարություններին՝ հետևողական աշխատանքով մենք կարողացանք առաջընթաց ու նշանակալի ձեռքբերումներ արձանագրել տարբեր ոլորտներում, որում, անխոս, կարևոր էր ձեզանից յուրաքանչյուրի դերակատարումը: Հայոց բանակի զինվորների քաջության, վճռականության ու անկոտրում ոգու շնորհիվ ոչ միայն կասեցվեցին թշնամու բոլոր ոտնձգությունները, այլև վերահաստատվեց խաղաղ ու պաշտպանված երկիր ունենալու մեր իրավունքը:
Շնորհավորելով բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ սիրով միանում եմ այն բարեմաղթանքներին, որ հնչում են բոլոր հայկական օջախներում:
Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, քաջառողջություն, բարօրություն եւ մեծագույն հաջողություններ: Թող ձեր օջախներում միշտ լինի ուրախություն եւ համերաշխություն, սեր ու երջանկություն: