Նորություններ
Արարատի մարզպետն այցելել է մարզի ամենատարեց բնակչին
16.01.2017
Հունվարի 16-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հյուրընկալվել է Մասիս քաղաքի բնակիչ 105-ամյա Վահրիչ Բադալյանին: Վաստակավոր մանկավարժն ու չորս երեխաների հայրը հյուրերին դիմավորել է ժպիտը դեմքին, անսպառ եռանդով լեցուն և շնորհակալություն հայտնել մարզի ղեկավարին նմանօրինակ վերաբերմունքի ու տարեցների հանդեպ ցուցաբերվող հատուկ ուշադրության համար:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորել է Վահրիչ Բադալյանին 105-ամյակի կապակցությամբ ու ասել, որ տարեցների հանդեպ ուշադրությունն ու հարգանքը հայերը կրում են իրենց գեներով, և յուրաքանչյուրիս ընտանիքում մեծի հանդեպ հարգանքը փոխանցվում է սերնդեսերունդ: Այնուհետև Ռուբիկ աբրահամյանը մաղթել է 105-ամյա բնակչին առողջություն ու ասել, որ ամեն պահ կանգնած է բոլոր տարեցների կողքին:
Երկար տարիների մանկավարժական գործունեության և 105-ամյակի կապակցությամբ Վահրիչ Բադալյանին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հանձնել է դրամական նվեր, պատվոգիր և հեռուստացույց, ինչպես նաև հավաստիացրել, որ այսուհետ հաճախակի կայցելի Վահրիչ պապին: