Նորություններ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
27.01.2017

Արարատի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ մեր հայրենիքի սահմաններին մշտապես իշխեն խաղաղությունն ու անդորրը:
Բանակի կայացումն, անշուշտ, մեր անկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից է: Բանակի կազմավորման, կայացման ու զարգացման համար այսօր երախտագիտության խոսքեր ենք հնչեցնում բոլոր օղակների մասին՝զինվորից մինչև հրամանատար, ու հաստատապես ընկալում, որ նորօրյա սերունդը ևս պատվով ու ամենայն պատասխանատվությամբ է մասնակցում բանակաշինության նվիրական գործին: Թո’ղ, որ առաջիկա տարիներին մեր բանակն ունենա նորանոր նվաճումներ և ձեռքբերումներ` ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:Սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ,Ձեզ նույնպես շնորհավորում եմ նվիրական այս օրվա կապակցությամբ և մաղթում, որ ռազմական գիտելիքներն ու կարողությունները հնարավորինս ցուցաբերեք միայն զորավարժությունների ժամանակ՝ խաղաղ ու անամպ երկնքի ներքո: