Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասիսցի աշակերտները՝ հայ զինվորին

01.02.2017


Հայոց բանակի 25-ամյակին ընդառաջ Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան հիմնական դպրոցի աշակերտներն անակնկալ էին պատրաստել հայոց բանակի զինվորների համար․ մեծ պատասխանատվությամբ կազմակերպված նախաձեռնությամբ աշակերտներն ու նրանց ծնողները պատրաստել էին տոնական ծանրոցներ սահմանին կանգնած հայոց պաշտպանի համար։ Աննախադեպ այդ միջոցառմանը միացել էր նաև դպրոցի ուսուցչական կոլեկտիվը։ Հայաստանի ու Արցախի տաբեր զորամասեր ուղարկված ծանրոցները փաթեթավորված էին մեծ սիրով ու ամենայն պատասխանատվությամբ։ Մեզ հետ զրույցի ընթացքում դպրոցի տնօրեն Արևհատ Նազարյանն ասաց, որ կարևոր է աշակերտների մեջ հայրենասիրական գաղափարների, ինչպես նաև  հայրենի երկրի նկատմամբ պարտք ու պատասխանատվություն ունենալու գիտակցման սերմանումը՝ ավելացնելով, որ այսօրինակ նախաձեռնությունները ասվածի վառ ապացույցն են։
Ծանրոցների մեջ տեղ գտած նամակներում աշակերտներն իրենց հպարտությունն էին հայտնել հայ զինվորների պես քաջ եղբայր ունենալու համար և մաղթել, որ նրանք ծառայեն խաղաղ երկնքի տակ ու վերադառնան իրենց հայրենի օջախներ․ «Բարև, սիրելի՜ զինվոր, ես հպարտ եմ, որ քեզ նման քաջ ու անվախ, հայրենասեր ավագ եղբայր ունեմ… Քեզ չեն ընկճում ո´չ նենգ թշնամին, ո´չ ցուրտն ու քամին: Աստված քեզ պահապան»։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31