Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը ներկայացրել է Արարատի նորանշանակ մարզպետին

02.02.2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների մարզային կառույցների ղեկավարներին է ներկայացրել Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին:
ՀՀ կառավարության որոշմամբ այսօր Ռուբիկ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ Արարատի մարզպետ է նշանակվել Արամայիս Գրիգորյանը:
Նախարար Դավիթ Լոքյանը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ցանկանալով ամենալավ երթը մարզում: Նոր մարզպետին ներկայացնելիս Դ.Լոքյանն ասել է, որ Ա.Գրիգորյանին բոլորը շատ լավ են ճանաչում, նա քաջ ծանոթ է մարզին և նրա խնդիրներին: Նոր պաշտոնում հաջողություններ մաղթելով՝ նախարարը նշել է, որ նա գիտակ է, աշխատասեր, և աշխատանքային հարուստ փորձն ու հմտություններն օգտակար կլինեն տարածքային կառավարման ոլորտում խնդիրների արդյունավետ լուծման համար:
Նախարար Դ.Լոքյանը շնորհակալություն  է հայտնել Ռուբիկ Աբրահամյանին արդյունավետ աշխատանքի համար՝ նրան բնորոշելով որպես պարտաճանաչ և մարզի համար մշտապես մտահոգ անձնավորություն և հավելել, որ նրա ղեկավարման տարիներին մարզը լուրջ  ձեռքբերումներ է արձանագրել:

Նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը,ողջունելով բոլորին, շնորհակալություն է հայտնել  ՀՀ նախագահին և ՀՀ կառավարությանը վստահության համար: Իր խոսքում նա նշել է,որ լավ ծանոթ է մարզին,բայց քանի որ ձևավորվել է նոր կառավարություն, կան նոր մոտեցումներ և պահանջներ, պետք է աշխատել նորովի և ժամանակի ոգուն համապատասխան:

Նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նույնպես շնորհավորել է նորանշանակ մարզպետին՝ մաղթելով նրան նոր աշխատանքային հաջողություններ: Նա համոզմունք է հայտնել որ նոր մարզպետը ավարտին կհասցնի սկսված աշխատանքները և կիրականացնի նոր ծրագրեր: Ռ.Աբրահամյանը իր շնորհակալությունը հայտնեցլ է   նախարարին և ներկաներին համատեղ աշխատանքի ու  արձանագրած լուրջ ձեռքբերումների համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31