Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան 10-րդ մրցույթ-փառատոնի մարզային փուլը

13.02.2017

Փետրվարի 8-ին Արտաշատ քաղաքում կայացել է ասմունքի մանկապատանեկան 10-րդ մրցույթ–փառատոնի մարզային փուլը, որին ներկա է եղել  Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը։  Հանդես գալով բացման խոսքով՝ Իլյիչ Շադյանն Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից ողջունել և հաջողություններ է մաղթել բոլոր մասնակիցներին և հորդորել մշտապես վառ պահել պոեզիայի ջահը։
Մարզային փուլի 33 մասնակիցները հանդես են եկել երկու տարիքային խմբերում (11-14 և 15-17)։ Հաղթահարելով ներդպրոցական, ապա տարածաշրջանային փուլերը՝ 11-17 տարեկան պատանիներն ու աղջիկներն արդեն իսկ մարզային փուլում պատրաստել էին չափածո գործեր հայ դասականների ստեղծագործություններից։
Հեղինակավոր ժյուրին, որոնց թվոմ էին ժողովրդական արտիստներ Գուժ Մանուկյանը, Գրետա Մեջլումյանը և այլոք, հիացած էին աշակերտների պատրաստվածությամբ ու արտիստիզմով։
Մրցույթի արդյունքում կրտսեր տարիքային խմբում հաղթողներ են ճանաչվել Մանե Մնացականյանը (13տ, ք․ Արտաշատ), Անահիտ Ասատրյանը ( 14տ․, Արալեզ), Անդրանիկ Ավետյանը (13տ․, ք․ Արտաշատ), իսկ ավագ տարիքային խմբում՝ Է մմա Բադալյանը (15տ․, Զանգակատուն), Աթուրինա Յուխանաևան (15տ․, Վերին Դվին )և Լիանա Գրիգորյանը (16տ․, ք․ Մասիս)։ Մարզային փուլի վերոհիշյալ 6 հաղթող դպրոցականներն առաջիկայում մասնակցելու են ասմունքի փառատոնի հանրապետական փուլին։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23