Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորամարգում տոնել են Տեառնընդառաջը

14.02.2017

Փետրվարի 14-ը Նորամարգի դպրոցում նշանավորվել է մեծ տոնակատարությամբ՝ նվիրված հայոց տաղավար տոներից մեկին՝ Տեառնընդառաջին։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Հայաստանի հանրապետությունում Գերմանիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Մասիսի Ս․ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը, հյուրեր։
Նորամարգցի դպրոցականները հայերենով ու գերմաներենով հյուրերին ողջունելուց հետո հնչեցրել են երկու հանրապետությունների հիմները։ Ապա միջոցառման հանդիսականներն ունկնդրել են գերմանական և հայկական մշակույթի ամբողջ շքեղությունն արտացոլող ազգային երգերի, պարերի, ինչպես նաև պոեզիայի կատարումներ։
Ողջունելով բոլորին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից՝ Իլյիչ Շադյանը կարևորել է երկու բարեկամ հանրապետությունների միջև մշակութային կապերի ամրապնդումն ու ավելացրել, որ կյանքի կոչվող կրթական ու մշակութային ծրագրերը կիրթ և  լայն աշխարհայացք ունեցող սերնդի պատվանդանն են։
Միջոցառման հյուրերը  ականատես են եղել նաև հայկական ազգային ավանդույթների ու ծեսերի բեմականացմանը, որի ընթացքում ներկայացվել է լավաշ հացի պատրաստման ընթացքը, երգվել են հայոց եկեղեցու Սուրբ պատարագի անբաժան մաս կազմող շարականները։ Աշակերտների ձեռքով պատրաստված ու մշտապես Տեառնընդառաջի ժամանակ հայկական սեղանները զարդարող տոնական ուտեստները  հիացրել են բոլորին իրենց բազմազանությամբ ու  համով։
Տոնակատարությունը եզրափակվել է  խարույկի վառման արարողությամբ  և շուրջպարով։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07