Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

20.02.2017

Այսօր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցության սկզբում մարզպետը աշխատանքի նշանակման կապակցությամբ շնորհավորեց և աշխատանքային հաջողություններ մաղթեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանին: Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները ընթացիկ հանձնարարականների կատարման, իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված և ընթացիկ շաբաթվա մեջ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեցին, որից հետո մարզպետ Արամայիս Գրիգորյանի կողմից տրվեցին նոր հանձնարարականներ:
Կրթության ոլորտի պատասխանատուներին մարզպետի կողմից հանձնարարվեց ուսումնասիրել և ուշադրության կենտրոնում պահել դպրոցական խորհուրդների կազմերի ձևավորման գործընթացը՝ այն իրականացնելով սահմանված կարգին համաձայն, մարզի դպրոցներում աշխատանքներ տանել կազմակերպչական հմտություններով օժտված և արհեստավարժ կադրերի հայտնաբերման ուղղությամբ: Վարակների տարածմանը խոչընդոտելու նպատակով կրթական և առողջապահական ոլորտի պատասխանատուներին հանձնարարվեց հանրակրթական ուսումնական հաստատություններում խստացված հսկողություն իրականացնել:
Աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետը տեղեկացրեց, որ մարզի 2017-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը ՀՀ կառավարություն քննարկման ներկայացնելու հետ զուգահեռ շահագրգիռ կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է նաև մարզպետարանում և այժմ գտնվում է հաստատման փուլում: Բաժնի պետը տեղեկացրեց նաև,որ առաջիկայում ՀՀ կառավարություն քննարկման կներկայացվեն մարզի գործարարների կողմից առաջարկվող նոր ներդրումային ծրագրերի նախագծեր: Մարզպետը նշեց, որ ծրագրերի մշակման ժամանակ որպես կարևորագույն չափանիշ պիտի ընտրվի դրանց առավելագույն արդյունավետությունն ու իրատեսական լինելը:
Խոսելով մարզի բնակիչներին առողջապահական խնդիրների լուծման նպատակով համայնքներից տրամադրվող գումարների, համայնքային ճանապարհների վիճակի,մարզային նոր երթուղային գծերի պահանջարկի և համայնքներում աղբահանության կազմակերպման մասին, մարզի ղեկավարը հանձնարարեց լուծումներ առաջարկել իրավիճակի բարելավման ուղղությամբ , համայնքների բյուջեների քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել առաջնահերթ խնդիրների լուծման համար տրամադրվող գումարների չափին, թափուր երթուղիների մրցույթները կազմակերպելիս մրցույթի վերաբերյալ տեղեկացնել համայնքների ղեկավարներին և բնակիչներին:
Մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուներին մարզպետ Արամայիս Գրիգորյանի կողմից հանձնարարվեց ֆինանսական ուսումնասիրություններ իրականացնել նախադպրոցական հաստատություններում, կադրերի ընտրության հարցում սուբյեկտիվ գործոնները նվազագույնի հասցնելու համար իրավական հիմքերով չափորոշիչներ մշակել և ներկայացնել քննարկման:
Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներին հանձնարարվեց ուսումնասիրել և տեղեկատվություն ներկայացնել մարզում առկա կրթական,առողջապահական և մշակութային հաստատությունների ոչ սեյսմակայուն շենքերի վերաբերյալ:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ մարզպետը հանձնարարեց արագացնել և մշտական հսկողության տակ պահել պետական աջակցությամբ մարզի գյուղատնտեսներին պարարտանյութերի հատկացման գործընթացը, թարմացված տվյալներ ներկայացնել մարզի գյուղատնտեսական և ֆերմերային տնտեսությունների վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք այլ հարցեր , մարզպետի կողմից մարզպետի տեղակալներին և ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտներում կատարվելիք աշխատանքներին:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Արամայիս Գրիգորյանն ընդգծեց աշխատանքային բոլոր գործառույթների սահմանված ժամկետներում, արդյունավետ ու բարեխղճորեն կատարելու անհրաժեշտությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45