Նորություններ
ՀՀ Արարատի մարզպետարանի հերքումը` հասցեագրված << Փաստ>> օրաթերթին
23.02.2017
Հերքում
Հարգելի խմբագրակազմ
<<Փաստ>> օրաթերթի 23.02.2017թ. << Գզիրն ընկավ դռնեդուռ>> հոդվածն իրենից հերյուրանք է ներկայացնում և ամբողջությամբ խեղաթյուրված է: Մարզպետի բոլոր հանդիպումներն, այդ թվում՝ փետրվարի 21-ին դպրոցի տնօրենների հետ անցկացված խորհրդակցությունը, կրում են զուտ աշխատանքային բնույթ և քարոզչական որևէ ենթատեքստ չեն պարունակում:Նմանատիպ հոդվածները պատվերներ են և բացարձակ կապ չունեն իրականության հետ:
Հորդորում ենք նման անհիմն տեղեկություններ տարածելուց զերծ մնալ և չսևացնել ձեր դեմքը:
Հերքումը չհրապարակելու և նմանատիպ հոդվածների շարքը շարունակելու դեպքում ստիպված կլինենք դիմել իրավապահ մարմինների միջամտությանը:
ՀՀ Արարատի մարզպետարան
23.02.2017թ.