Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը հանդիպել է Մանկական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ

24.02.2017

Այսօր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանդիպել է  Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի և մարկետինգի պատասխանատու Արտյոմ Հախնազարյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել  նաև մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը:

Հիմնադրամի ներկայացուցիչները մարզպետին  են ներկայացրել  ԱՄՆ մանկական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող <<Համայնքային սոցիալական ծառայությունների հզորացումը Հայաստանում>> ծրագիրը, որի շրջանակներում մարզում նախատեսվում է երեխաների զարգացման համայնքային ցերեկային կենտրոն ստեղծել: Կենտրոնը, որի շահառուները կլինեն Արարատ քաղաքի և հարակից համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ և ոստիկանությունում պրոֆիլակտիկ հաշվառման մեջ գտնվող երեխաներն ու նրանց ծնողները, նախատեսում են հիմնել Արարատ քաղաքում: Մարզի ղեկավարին  են ներկայացվել նաև Արարատի մարզի մանկապարտեզներում մատուցվող ծառայությունների որակը բարելավելու և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների զարգացմանն ուղղված ծրագրերը:

Մարզպետ Արամայիս Գրիգորյանը ողջունել և շնորհակալություն է  հայտնել նախաձեռնության համար: Կարևորելով  մարզում երեխաների առողջության և կրթության բարելավմանը նպաստող ցանկացած ծրագրի իրականացումը՝ մարզի ղեկավարը պատրաստակամություն է   հայտնել աջակցելու դրանց իրագործմանը:
Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության և աջակցության համար ու վստահեցրել, որ նմանատիպ ծրագրերի  իրականացումն Արարատի մարզում  լինելու է շարունակական։  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23