Նորություններ
Խորհրդակցություն Արալեզի դպրոցում
06.03.2017
Մարտի 3-ին Արալեզի միջնակարգ դպրոցում կայացել է մարզի դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիրակության ուղությամբ կատարված աշխատանքների ուսումնասիրություններն ամփոփող խորհրդակցություն, որ վարել է գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը։ Խորհրդակցությանը ներկա է եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը։
Բացելով խորհրդակցությունը՝ Իլյիչ Շադյանը Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից ողջունել է ներկաներին, ապա, շեշտելով դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը, ավելացրել է, որ մանկավարժներն արժանապատվորեն են իրականացնում հայրենասեր ու արժանի քաղաքացի դաստիարակելու առաքելությունը։
Հանդիպման սկզբում հանդես գալով զեկույցով՝ Մուրազ Սարգսյանը ներկայացրել է փետրվարի13-25-ը Արարատի մարզի 42 դպրոցներում կատարված ուսումնասիրությունների արդյունքների ամփոփ նկարագիրը։ Բարձր գնահատելով մարզի դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարված աշխատանքները՝ գեներալ-լեյտենանտը շեշտել է, որ դպրոցի տնօրենները հրամանատարներն են, իսկ մանկավարժական կոլեկտիվը՝ արիության սերմանողներ, ովքեր դաստիարակում են ապագա հերոսին։ Մուրազ Սարգսյանն ավելացրել է նաև, որ քաջ ու արժանի սերունդ ունենալու համոզումն իր մեջ ավելի է արմատավորվել մարզի ուսումնական հաստատությունների մանկավարժների և աշակերտների հետ կայացած հանդիպումներից հետո։
Խորհրդակցության ավարտին մի շարք տնօրեններ և զինղեկներ մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար արժանացել են պատվոգրերի։