Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

07.03.2017


Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը,որի ընթացքում մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները տեղեկատվություն են ներկայացրել ընթացիկ հանձնարարականների կատարման, իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված և ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը ներկայացրել է պետական աջակցությամբ մարզի գյուղատնտեսներին պարարտանյութերի հատկացման ներկա վիճակը և մարզի գյուղատնտեսական և ֆերմերային տնտեսությունների վերաբերյալ թարմացված տվյալները: Մարզպետը հանձնարարել է լրամշակել տեղեկատվությունը, ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել մարզի գյուղացիական տնտեսությունների միավորման և գյուղացիական կոոպերատիվների ստեղծման ուղղությամբ, համայնքներում պարարտանյութի պահանջարկի հետ կապված խնդիրները ներկայացնել առաջիկա մարզխորհրդի նիստին:

Կրթության ոլորտի պատասխանատուներին մարզի ղեկավարը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում սննդի մատակարարման հետ կապված գնումների գործընթացը, շարունակել ուսումնասիրել դպրոցական խորհուրդների կազմերը, անդամների ընտրության ժամանակ զերծ մնալ սուբյեկտիվ մոտեցումներից:
Անդրադառնալով այս օրերին մարզի խոշոր առողջապահական հաստատություններում մարզի բնակիչների համար անցկացվող բաց դռների օրերին՝ մարզպետ Ա.Գրիգորյանը հանձնարարել է հսկողության տակ պահել գործընթացը, շարունակել աջակցել բուժհաստատությունների տնօրեններին կազմակերպչական հարցերում, որպեսզի օգնեն բնակիչներին օգտվելու ընձեռված հնարավորությունից և առանց խոչընդոտների ստանան անվճար խորհրդատվություն:

Մարզպետը հանձնարարել է նաև վերանայել <<Զոհված /մահացած/ կամ հաշմանդամ դարձած զինծառայողների /ազատամարտիկների/ ընտանիքների բնակարանային պայմանների ուսումնասիրման և ստուգման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին>> Արարատի մարզպետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կազմը, հսկողության տակ պահել հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործընթացը:

Մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուներին մարզպետը հանձնարարել է մշակված ձևաչափով ուսումնասիրություններ իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատություններում, իսկ մարզի համայնքներում իրականացվող վարչական ուսումնասիրությունների ընթացքում ուսումնասիրել նաև նախադպրոցական հաստատությունների կադրերի նշանակման գործընթացը՝ հիմք ընդունելով պահանջվող չափորոշիչները:

Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների կողմից շինարարական ծրագրերի իրականացման աշխատանքների ընթացքը ներկայացնելուց հետո հանձնարարական է տրվել 2017 թվականի համար նախատեսված շինարարական ծրագրերի իրականացման նպատակով ավարտել նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերումը սեղմ ժամկետում, շահագործման ընդունված շինարարական օբյեկտներում առկա և ընթացքում առաջացած շինարարական թերությունները վերացնել պայմանագրերում սահմանված ժամկետներում, մինչև մարտի 15-ը կնքել 2016 թվականից 2017 թվական տեղափոխված կիսավարտ օբյեկտների համաձայնագրերը և սկսել շինարարական աշխատանքները: Հանձնարարվել է նաև համապատասխան գրություն նախապատրաստել ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ միջպետական նշանակության Երևան-Այգավան-Երասխ ավտոճանապարհի երկու ուղեանցներում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր, մարզպետի տեղակալներին, ստորաբաժանումների ղեկավարներին մարզի ղեկավարի կողմից տրվել են նոր հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45