Նորություններ
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհավորել է մարզպետարանի կանանց Մարտի 8-ը
07.03.2017
Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ այսօր մարզպետարանի բոլոր կանանց շնորհավորել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը։
Հանդիպման սկզբում ողջունելով բոլորին՝ մարզի ղեկավարը բոլոր հայ կանանց մաղթել է երջանկություն ու բարօրություն։ Շեշտելով կնոջ դերը կյանքի ցանկացած բնագավառում՝ Արամայիս Գրիգորյանը նաև հույս է հայտնել, որ ամեն պահ ու ցանկացած իրավիճակում նրանց ուղեկից կլինի արարելու և կին մնալու ձգտումը։
Արարատի մարզպետի շնորհավորանքներին ու մաղթանքներին են միացել նաև մարզպետի տեղակալներ Իլյիչ Շադյանը, Աշոտ Վարդանյանը և խորհրդական Ալբերտ Յակուբովը։
Մարզպետարանի կանայք ևս շնորհակալանքի խոսքեր են ուղղել մարզի ղեկավարին ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և ակնածանքի համար ու շեշտել, որ այսօրինակ ուշադրությունը անչափ կարևոր է և ոգևորող։