Նորություններ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ՝ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
07.03.2017
Սիրելի ՜ կանայք՝ մայրեր, քույրեր, աղջիկներ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ։
Նշանակալի է Ձեր դերը հայոց պատմության կերտման բոլոր քառուղիներում․ հավատքի ու հայրենիքի պաշտպանության, պետականության կերտման ու ամրակուռ ընտանիք ունենալու հայրենանվեր գործում դուք միշտ կանգնել եք զինվորի և զորավարի, ռամիկի ու ստեղծարարի կողքին։
Մարտի 8-ը ևս մեկ առիթ է մեր սերը, նվիրումն ու խոնարհումն արտահայտելու, մեր ընտանիքների ջերմության պահապաններին մեծարելու համար, քանզի Ձեր հմայքի, համբերատարության և իմաստնության շնորհիվ կյանքը դարձնում եք ջերմ ու իմաստալից։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս հրաշալի օրվա կապակցությամբ և մաղթում, որ միշտ լինեք առողջ ու երջանիկ, իսկ Ձեր ընտանիքներում թևածեն սերն ու համերաշխությունը։
ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ