Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ՝ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

07.03.2017

Սիրելի ՜  կանայք՝  մայրեր, քույրեր, աղջիկներ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ։

Նշանակալի է Ձեր դերը հայոց պատմության կերտման բոլոր քառուղիներում․ հավատքի ու հայրենիքի պաշտպանության, պետականության կերտման ու ամրակուռ ընտանիք ունենալու հայրենանվեր գործում դուք միշտ կանգնել եք զինվորի և զորավարի, ռամիկի ու ստեղծարարի կողքին։

Մարտի 8-ը ևս մեկ առիթ է մեր սերը, նվիրումն ու խոնարհումն արտահայտելու, մեր ընտանիքների ջերմության պահապաններին մեծարելու համար, քանզի Ձեր հմայքի, համբերատարության և իմաստնության շնորհիվ կյանքը դարձնում եք ջերմ ու իմաստալից։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս հրաշալի օրվա կապակցությամբ և մաղթում, որ միշտ լինեք առողջ ու երջանիկ, իսկ Ձեր ընտանիքներում թևածեն սերն ու համերաշխությունը։

 

       ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

       ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32