Նորություններ
<<Արտաշատի բժշկական կենտրոն>> ՓԲԸ գործադիր տնօրենի ազատման հետ կապված պարզաբանում
09.03.2017
Այս օրերին որոշ լրատվամիջոցներ կատարում են պատվերներ և խեղաթյուրված տեղեկատվություն տրամադրում հանրությանը, որը իրականության հետ բացարձակ կապ չունի: Պատվերներ իրականացնող լրատվամիջոցները, հարգալից մարդկանց անուններ շոշափելով, փորձում են ինքնահաստատվել:
Տեղեկացնում ենք, որ <<Արտաշատի բժշկական կենտրոն>> ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Հովհաննիսյանի ազատման մասին կարգադրությունը ամբողջովին օրինական է: Տնօրենը ազատման դիմում է ներկայացրել, որում նշել է, որ անաշխատունակ է, որից հետո ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, օրենսդրության սահմաններում:
ՀՀ Արարատի մարզպետարան