Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետարանի հերքումը` հասցեագրված << Չորրորդ իշխանություն>> թերթին

10.03.2017

                                                            Հերքում

     Հարգելի խմբագրակազմ

Ի պատասխան <<Չորրորդ իշխանություն>> թերթի 10.03.2017թ. <<Պահանջել է ՀՀԿ-ի համար 60 տոկոս ձայն ապահովել>> վերնագրով հոդվածի տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է ներկայացնում և խեղաթյուրում է իրականությունը, ինչը հիմք է տալիս համոզվելու, որ լրատվամիջոցը կատարում է հստակ պատվեր:

Երեկ մարզպետ Արամայիս Գրիգորյանը ընդունել է Քաղցրաշեն համայնքի բնակիչներին, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները, տվել բոլոր հուզող հարցերի պատասխանները և պատրաստակամություն հայտնել աջակցելու դրանց շուտափույթ լուծմանը: Իսկ որոշ չկայացած լրագրողներ հոդվածում մեջբերել են մարզպետի խոսքի միայն այն հատվածը, որը ձեռնտու էր պատվիրատուին:

Տեղեկացնում ենք նաև, որ այդ օրը մարզպետը չի ընդունել ուժային կառույցների ղեկավարների և համայնքապետերի:

Եվս մեկ անգամ հորդորում ենք և զգուշացնում զերծ մնալ անհիմն և իրականությունից հեռու տեղեկություններ տարածելուց, ինչը վարկաբեկում է Ձեր լրատվամիջոցի հեղինակությունը:

 
ՀՀ Արարատի մարզպետարան
10.03.2017թ.

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45