Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բաց դռների օր Արարատի մարզի բժշկական կենտրոններում

15.03.2017

<<Բաց դռների օր >> առողջապահական բարեգործական ծրագրի շրջանակներում մարտի 2-6-ը Արարատի մարզի բժշկական կենտրոններում խորհրդատվություն է ստացել շուրջ 1458 քաղաքացի։
Առողջապահական այս ծրագիրը միտված է մարզի տարբեր համայնքների բնակիչների համար կազմակերպել անվճար հետազոտություններ ու տրամադրել անհրաժեշտ առողջապահական խորհրդատվություն կոկորդ-ականջաբանական, արյունաբանական, սրտաբանական, վիրաբուժական, սեռավարակաբանական, նյարդաբանական և այլ հիվանդությունների վերաբերյալ ու բարձրացնել բնակիչների իրազեկվածությունը։
Ծրագրին մանակցություն են ցուցաբերել <<Աստղիկ>>, <<Սուրբ Աստվածամայր>> բժշկական կենտրոնների, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի առաջատար մասնագետները։
Միջոցառման շրջանակներում խորհրդատվություն ստացած 1458 քաղաքացիներից 213-ը ստացել են ուղեգրեր Երևանի համապատասխան կենտրոններում լրացուցիչ հետազոտության և բուժում ստանալու համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23