Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվել է դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

16.03.2017

 Փետրվարի 22-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներն իրենց գիտելիքներն են ստուգել 17 առարկաներից, որից 7-ը ընթացել են օնլայն ռեժիմով։
Մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի ամփոփիչ տվյալներով՝ օնլայն ռեժիմով ընթացող Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Աշխարհագրություն, Աստղագիտություն, Ինֆորմատիկա առարկաների մարզային փուլին մասնակցել է 211 աշակերտ, որոնցից հանրապետական փուլ է անցել 15-ը։ Իսկ ահա Հայոց լեզու, Ռուսաց լեզու, Օտար լեզու,Գրականություն, Պատմություն, ՀԵՊ, ՆԶՊ առարկաներից օլիմպիադայի մարզային փուլին մասնակցող 1361 աշակերտներից անցողիկ միավորներ են ապահովել և հանրապետական փուլ անցել 61-ը։ Ընդհանուր առմամբ մարզային օլիմպիադաներին աշակերտների ներգրավվածությամբ և ակտիվ մասնակցությամբ աչքի են ընկել Արտաշատի ավագ դպրոցը, Մասիսի 1-ին, Այնթապի 2-րդ, Վեդիի 1-ին հիմնական ու Ավշար, Նոյակերտ համայնքների միջնակարգ դպրոցները։
Ավելացնենք, որ արդեն իսկ մեկնարկած առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մաթեմատիկա առարկայից գերազանց հմտություններ և ունակություններ է ցուցաբերել նաև մեր մարզի ներկայացուցիչ, դիմիտրովցի Հրանտ Սուքիասյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:10:23