Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Արամայիս Գրիգորյանը այցելել է Նարեկ և Քաղցրաշեն համայնքներ

17.03.2017

Մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր աշխատանքային այցով եղել է Նարեկ և Քաղցրաշեն համայնքներում: Այցի նպատակը եղել է տեղում ծանոթանալ գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների շրջանակներում այդ երկու համայնքներում սելավատարների մաքրման աշխատանքների ընթացքին, ինչպես նաև հորդառատ անձրևից հետո Նարեկ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը միացնող կամրջի մասնակի փլուզման հետևանքներին: Մարզպետ Արամայիս Գրիգորյանին ուղեկցել են մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանը և Նարեկ համայնքի ղեկավար Գարուշ Հակոբյանը:

Մարզպետին ներկայացվել են հնարավոր հեղեղումների վնասներից խուսափելու ուղղությամբ տարված կանխարգելիչ աշխատանքները և վերջին երկու օրվա ընթացքում առատ տեղումների արդյունքում առաջացած սելավի պատճառած վնասները: Խնդիրներն ուսումնասիրելուց և համայնքի ղեկավարի ու բնակիչների հարցերը լսելուց հետո մարզի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է հրատապ ժամանակավոր լուծումներ տալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, շարունակել իրականացնել կանխարգելիչ աշխատանքները և սեղմ ժամկետում կամրջի վերանորոգման հետ կապված լուծման ուղիներ առաջարկել:

Նարեկ համայնքի ղեկավարին մարզպետը առաջարկել է նաև գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակիչների հետ բացատրական աշխատանքներ տանել, որպեսզի մինչև խնդրի վերջնական լուծումը ժամանակավորապես խուսափեն կամրջից օգտվելուց և այլընտրանքային ճանապարհներ օգտագործեն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45