Նորություններ
Զորակում բացվել է Չինական մշակույթի կենտրոն
18.03.2017

<<Դպրոց-կենտրոնների միության>> նախաձեռնությամբ, ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան և Կոնֆուցիուսի ինստիտուտի աջակցությամբ մարտի 17-ին Զորակի միջնակարգ դպրոցում բացվել է Չինական մշակույթի կենտրոն։
Բացմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, հյուրեր։
Ողջունելով ներկաներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից՝ Իլյիչ Շադյանը կարևորել է կրթական և մշակութային ծրագրերի դերը հայ-չինական բարեկամության ամրապնդման գործում։
Չինաստանի դեսպան Թիան Էրլունը խոսել է 25 տարվա վաղեմության հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների մասին և ասել, որ հատկապես մշակութային և կրթական ծրագրերն են ջերմացնում և զարգացնում արդեն իսկ ստեղծված կապերը։
Չինական մշակույթի կենտրոնի բացմամբ Զորակի և հարակից համայնքների աշակերտները հնարավորություն կստանան սովորել չինարեն և ծանոթանալ Չինաստանի հարուստ մշակույթին։